Ներքին 7 ամիս առաջ - 17:12 20-02-2026

Երեխան փողոցն առանց նայելու է անցել, ընկել է մեքենայի տակ․ մանրամասներ` Գորիսի վթարից

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի աշակերտներից մեկը ենթարկվել է վրաերթի։

Oragir.News-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լուսինե Մանուչարյանը հաստատեց դեպքի իսկությունը՝ նշելով, որ երեխան տեղափոխվել է բուժհաստատություն։

«Հա, մեքենան խփել է երեխաներից մեկին, բայց հիմա նորմալ է, ոչ մի վտանգավոր բան չկա,մի թեթև սալջարդ ունի»,- ասաց տնօրենը։

Նրա խոսքով՝ կատարվել են համապատասխան հետազոտություններ, այդ թվում՝ ռենտգեն և սոնոգրաֆիա, և երեխայի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Տնօրենը նաև հայտնեց, որ վրաերթի ենթարկված երեխան 5-րդ դասարանի աշակերտ է։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երեխան փորձել է վազելով անցնել ճանապարհը՝ առանց շուրջը նայելու։ Տնօրենի նշմամբ՝ դեպքին ականատես է եղել նաև երեխայի մայրը:

Մանուչարյանի գնահատմամբ՝ դպրոցի հարակից ճանապարհահատվածը դպրոցի կողքին է և վտանգավոր է՝ հաշվի առնելով աշակերտների մեծ հոսքը:

«Երեխան մեծ արագությամբ վազելով, առանց նայելու, փորձել է ճանապարհն անցնել մյուս մայթ»,- ասաց նա։

Տնօրենը հերքեց նաև համացանցում շրջանառվող ասեկոսեները, թե երեխային վրաերթի ենթարկած անձը տնային կալանքի տակ է եղել.

«Այդ մասին գրվածները սուտ են»։

Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատել են համապատասխան ծառայությունները, իսկ աշակերտի առողջական վիճակը ներկայումս ծանր չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով