Ներքին 7 ամիս առաջ - 14:51 20-02-2026

Ազատվեն՝ կմոտենան. սա է ամբողջ ճշմարտությունը «բարեփոխված» շտապօգնության մասին. Անուշ Պողոսյան

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ձեր կանչը սպասման մեջ է, ազատվեն՝ կմոտենան»

Գիշերվա կեսին, 00։10-ին քաղաքացուց զանգ եմ ստանում։

84 տարեկան տղամարդու զարկերակային ճնշումը՝ 200 մմ սնդ. սյուն։

Զանգել են 1-03։ 25 րոպե շարունակ լսում են նույն պատասխանը՝
«Ձեր կանչը սպասման մեջ է, ազատվեն՝ կմոտենան»։

Ինքս եմ զանգում 1-03, ներկայանում և մեջբերում գործող չափորոշիչը․

«Երևան քաղաքում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը «առաջնահերթ» կանչերի համար չպետք է գերազանցի 15 րոպեն, քանի որ ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններ չկան»։

Պատասխանը՝

«Կզգուշացնենք, որ արագ գան»։

Հարցնում եմ․

եթե ես չզանգեի, արագ չէի՞ն գալու։

Արդյունքը՝ շտապ օգնության բրիգադը հիվանդին հասնում է 33 րոպե հետո։

Սա է ամբողջ ճշմարտությունը «բարեփոխված» շտապ օգնության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով