Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 21:49 19-02-2026

Վրաստանում բեռնատարների համար փակվել է ճանապարհը դեպի ՀՀ սահմաններից մեկը

Վրաստանում բեռնատարների համար փակվել է ճանապարհը դեպի Հայաստանի սահման:

Այդ մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

«Եղանակային բարդ պայմանների հետևանքով Ախալքալաք-ՀՀ սահման մայրուղու հատվածում ճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է: