Ներքին 7 ամիս առաջ - 16:12 19-02-2026

Պետությանը 5% հարկ ենք տալիս, բայց ոչ մի տեղ գրանցված չենք. տաքսու վարորդ

«Բոլոր վարորդները գրանցված են խմբով, մեկս մեկով տեղյակ ենք լինում՝ ինչ է կատարվում տաքսի ծառայությունների ոլորտում։ Այսօր ստորագրահավաք ենք անում ընդդեմ օնլայն տաքսի ծառայությունների։ Երեկ արդեն հավաքվել էինք, այսօր էլ մարդիկ գալիս են, ստորագրում են։ Այս պահին մոտ 640 ստորագրություն կա, իսկ ստորագրահավաքը շարունակվելու է մինչև կիրակի։ Կիրակի օրը կհավաքվենք «Դալմա»-ի հարևանությամբ՝ առանց որևէ խոչընդոտ ստեղծելու»,- Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Նա հավելեց՝ գլխավոր պահանջն այն է, որ օնլայն տաքսի ծառայությունների միջնորդավճարները նվազեցվեն՝ ընդհանուր 10 տոկոս սահմանով, և վարորդները պետականորեն գրանցվեն:

«Մենք հիմա պետությանը 5% հարկ ենք տալիս, սակայն ոչ մի տեղ գրանցված չենք, ստաժը չի հաշվարկվում, բժշկական ապահովագրություն չունենք, բայց 3 տարի է՝ հարկ ենք մուծում։ Մենք կատարում ենք ամենավտանգավոր գործը՝ երկար ժամեր աշխատելով, իսկ արդյունքը՝ զրո։ Մեր նպատակը միջնորդավճարների իջեցումն է՝ առանց ուղևորների համար թանկացում մտցնելու»։

Վարորդը նաև բացատրեց, որ համակարգն անարդար է վարվում է բարձր սակագին ունեցող վարորդների հետ․

«Օրինակ՝ ստարտ ծառայության վարորդները հաճախ բերում են անարդար գնահատականներ, պատվերները ճիշտ չեն բաշխվում, ավելացված տոկոսները՝ մինչև 32%, պարտադրում են վճարել հավելյալ՝ լավ հաճախորդներ ունենալու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով