Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 19:32 18-02-2026

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը

Ուրուգվայի Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը:

Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունից:

«Պաշտոնական արարողությանը հետևել է պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանի կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա են գտնվել Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը, Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Բոլիվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը, խորհրդարանականներ, մի շարք երկրների պատվավոր հյուպատոսներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Մարիամ Գևորգյանը կարևորել է Ուրուգվայի առավել զարգացած և զբոսաշրջային կենտրոններից մեկում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր կամուրջ կդառնա երկու երկրների միջև և խթան կհանդիսանա առևտրատնտեսական, մշակութային, կրթական ու զբոսաշրջային համագործակցության ընդլայնման համար:

Ելույթներով են հանդես եկել նաև Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը և պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանը»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ