Ներքին 2 տարի առաջ - 20:20 19-01-2024

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակ: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանին, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, մտավորականներ, հյուրեր։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և հյուպատոսությանն արդյունավետ աշխատանք է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ ընդգծելով երկու բարեկամ երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Այնուհետև մարզպետի տեղակալն ու աշխատակազմի պատասխանատուները ներկա են գտնվել դեսպանության կողմից կազմակերպված «Gran Duo Italiano» համերգին։
Ջութակահար և ալտահար Մաուրո Տորտորելլին և դաշնակահար Անջելա Մելուզոն, Gran Duo Italiano-ի հետ միասին ներկայացրել են համերգ «հինգալար մեծ ջութակի» և դաշնամուրի համար, հնչել են իտալացի կոմպոզիտորներ Գաետանո Ֆուզելլայի, Մարիո Կաստելնուովո-Տեդեսկոյի, Ալեսանդրո Լոնգոյի, Լեոնե Սինիգալիայի և Ալֆրեդո Դ՛Ամբրոզիոյի ստեղծագործությունների ընտրանին` գրված և մշակված ջութակի և դաշնամուրի / ալտի և դաշնամուրի համար։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով