Ներքին 8 ամիս առաջ - 23:45 17-02-2026

COP17-ի նպատակների իրականացման նպատակով Հայաստանում կազմակերպվելու է «Առաջնորդների գագաթնաժողով»

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) իրականացման օժանդակ մարմնի 6-րդ (SBI-6) հանդիպման շրջանակներում COP17-ի Հայաստանի նախագահության կողմից կազմակերպված միջոցառմանը:

Բացման ելույթներով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում, ներկայացնելով COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները, նշել է.

«Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ պատվիրակներ,
Շնորհակալություն եմ հայտնում COP17-ին Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները ներկայացնելու հնարավորության համար։ Մեր առաջնահերթություններն ընդգծում են շարունակականությունը, ներառականությունը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջկառավարական բնույթի և բազմաշահառու մասնակցության նկատմամբ հարգանքը։

Մենք պատրաստակամ ենք խթանել գործողություններին ուղղված քննարկումները, նպաստել Կողմերի և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական ներգրավվածությանը և ապահովել Կոնվենցիայի ներքո իրականացվող տարբեր գործընթացների միջև համադրելիությունը, այդ թվում՝ գլոբալ վերանայման, մոնիթորինգի, իրականացման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ու իրավունքը կրողների դերին առնչվող գործընթացները։

Այդ և COP17-ի նպատակների իրականացման ուղղությամբ կայուն քաղաքական խթան ապահովելու նպատակով մենք կազմակերպելու ենք Առաջնորդների գագաթնաժողով՝ կենսաբազմազանության և բնապահպանության հարցերը գլոբալ քաղաքական օրակարգի ամենաբարձր մակարդակի հասցնելու համար: Գագաթնաժողովը կծառայի որպես COP17-ի քաղաքական հենասյուն՝ ամրապնդելով հավակնոտությունը, ապահովելով ռազմավարական ուղղորդում և հաղորդելով քաղաքական խթան՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման ուղղությամբ կայուն ու հետևողական առաջընթաց ապահովելու համար:

Կենսաբազմազանության վերաբերյալ Առաջնորդների գագաթնաժողովը նախատեսվում է 2026թ. հոկտեմբերի 16-ին Երևանում՝ «Առաջնորդներ` հանուն բնության» խորագրի ներքո…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան