Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:13 17-02-2026

Ալիևը ուղիղ հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխըմբռնում

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը.

Մյունխենում Ադրբեջանի նախագահը ուղիղ հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխըմբռնում։

«Եվ կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա մեծ, այսպես ասած, փոխըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ», - ասաց Իլհամ Ալիևը:

Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաները՝ վարչապետը, արտգործնախարարը, Արդարադատության նախարարը և մի շարք իշխանական պատգամավորներ հայտարարում են, թե իբր Սահմանադրության փոփոխությունը արտաքին թելադրանքով չի նախաձեռնվել և դա ներքին օրակարգ է, Ալիևը շատ ուղիղ ու պարզ ասում է, որ մեր իշխանությունները գիտեն՝ ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ…

Կամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան