Արտաքին 8 ամիս առաջ - 21:53 16-02-2026

Կադիրովը նշել է Չեչնիայի նախագահական ընտրություններին իր մասնակցության պայմանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը համաձայնել է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության նախագահական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուներին որոշելու նախնական քվեարկությանը, եթե ստանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։

Նա այս մասին գրել է իր Telegram ալիքում։

«Հանդիպման ժամանակ (Չեչնիայի կառավարության նախագահ) Մագոմեդ Դաուդովը Ախմատ-Խաջի Կադիրովի թիմի և ամբողջ չեչեն ժողովրդի անունից դիմեց ինձ՝ խնդրելով մասնակցել Չեչնիայի Հանրապետության նախագահական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուներին որոշելու նախնական քվեարկությանը։

Ես շնորհակալություն հայտնեցի Մագոմեդ Խոժախմեդովիչին և իմ ընկերներին։ Ես ընդգծեցի, որ կհամաձայնվեմ առաջադրել իմ թեկնածությունը միայն այն դեպքում, եթե մեր ազգային առաջնորդn աջակցի դրան»,– գրել է Կադիրովը։

Նա նշել է, որ ժողովրդի և իր ընկերների բարձր վստահությունը թանկ է իր համար, բայց Ռուսաստանի նախագահի որոշումը նույնպես շատ կարևոր է։

Կադիրովը Չեչնիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից։ 2021 թվականի վերջին ընտրություններում նա ընտրվել է շրջանի նահանգապետ՝ որպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածու։ Նա գերազանցեց իր սեփական 2016 թվականի ռեկորդը՝ ստանալով ձայների 99.7%-ը, ինչը Ռուսաստանի նահանգապետական ​​ընտրությունների պատմության մեջ ամենաբարձր արդյունքն է 2000 թվականից ի վեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»