Ներքին 8 ամիս առաջ - 14:37 16-02-2026

Օտարերկրյա հեռարձակողների՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են խաղի նոր կանոններ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մարտի 5-ին հավանության է արժանացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որից հետո շրջանառվել է նույն օրենքում փոփոխությունների երկրորդ փաթեթը, որին նախորդ շաբաթ, առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին պատգամավորների մեծամասնությունը և այն առաջիկայում կներկայացնենք ԱԺ երկրորդ ընթերցման: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Փոփոխությունների երկրորդ փաթեթում անդրադարձել ենք նաև եթերի բովանդակությանը, դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը, բռնության, սահմանադրական կարգի տապալման և նմանօրինակ՝ դեռևս քրեական օրենսգրքով պատժելի արարքները հեռուստատեսալսողական բովանդակությամբ հանրությանը մատուցելու պարագայում պատասխանատվության շրջանակ ենք սահմանել թե՛ ցանցային օպերատորների, թե՛ հեռարձակողների համար:

Օտարերկրյա հեռարձակողների պարագայում ՀՀ ներքին քաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են նոր խաղի կանոններ»,-նշեց նա:

Հայրապետյանն ընդգծեց, որ հույս ունեն՝ օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի և ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսների ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով