Ներքին 8 ամիս առաջ - 17:18 15-02-2026

Միակ երկիրն ենք, որտեղ հետապնդում է հարուցվել 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցու կաթողիկոսի դեմ

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը գրել է.

«Հայաստանի Հանրապետությունը ժամանակակից պատմության մեջ բացառիկ երկիր է։

Բացառիկ է հնագույն ինստիտուցիոնալ կառույցով՝ 1700-ամյա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցով։

Մենք՝ հայերս, արժանացել ենք ազգային եկեղեցի ունենալու պատվին, որի բացառիկ առաքելությունն է հայ ժողովրդի հոգևոր կյանքում ազգային մշակույթի զարգացումը և ազգային ինքնության պահպանումը:

Այսօր դարձանք աշխարհի միակ պետությունը, որտեղ քրեական հետապնդում է հարուցվել Ազգային եկեղեցու առաջնորդի նկատմամբ։

Ժամանակակից պատմության մեջ չկա այլ օրինակ, երբ որևէ պետությունում քրեական գործ հարուցվեր և խափանման միջոց կիրառվեր ազգային եկեղեցու Հովվապետի նկատմամբ։

Այսպիսով, երբ հարցնեն՝ «Ինչով է Հայաստանը բացառիկ երկիր», կարելի է պատասխանել, որ Հայաստանն աշխարհի պատմության մեջ միակ երկիրն է, որտեղ քրեական հետապնդում է հարուցվել 1700 տարվա պատմություն ունեցող Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսի նկատմամբ»։

Քաղաքական հետապնդման կամ պետության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու գործերին միջամտելուն սահմանադրական սկզբունքի ոտնահարման մասին խոսելն էլ դարձավ ֆորմալ ավելորդություն։

Անկոտրում կամք և առողջություն Ամենայն Հայոց Հովվապետին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի