Արտաքին 8 ամիս առաջ - 14:27 15-02-2026

Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի

Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար։ Այս մասին ասել է Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Միայն փետրվարի այս շաբաթվա ընթացքում նրանք Ուկրաինայի վրա արձակել են մոտ 1,300 հարձակողական անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,200 կառավարվող ռումբ և 50 հրթիռ, գրեթե բոլորը բալիստիկ։ Այսօր թշնամին թիրախավորել է Օդեսայի, Դոնեցկի և Սումիի մարզերը, ինչպես նաև Զապորոժիեն։ Ինչպես նախկինում, այս հարվածների հիմնական թիրախը էներգետիկ ոլորտն է։ Ռուսները դիտավորյալ համատեղում են հարվածները՝ մեր արտադրության օբյեկտները, ենթակայանները և էլեկտրացանցը ոչնչացնելու համար»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հարվածների զգալի մասը կանխվել է, բայց Ուկրաինային անհրաժեշտ է անխափան օդային պաշտպանություն։

«Մյունխենում մենք Բեռլինի ձևաչափի ղեկավարների հետ համաձայնեցրինք Ուկրաինայի համար նախատեսված էներգետիկ և ռազմական օգնության կոնկրետ փաթեթների վերաբերյալ մինչև փետրվարի 24-ը։ Ես շնորհակալ եմ մեր գործընկերներին օգնելու պատրաստակամության համար, և մենք ակնկալում ենք, որ բոլոր մատակարարումները կհասնեն արագ։ Ուկրաինային օդային պաշտպանություն է անհրաժեշտ ամեն օր՝ Ռուսաստանին ահաբեկչության լծակիցներից զրկելու համար»,- նշել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում