Արտաքին 8 ամիս առաջ - 16:50 15-02-2026

Ֆոն դեր Լայենը ԱՄՆ սենատորների հետ քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ սենատորների պատվիրակության հետ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի քննարկման մասին։

Ըստ նրա, հանդիպմանը մասնակցել են հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և ԱՄՆ սենատորների երկկուսակցական պատվիրակությունը։

«Հիմա ամենահարմար ժամանակն է ավելացնել Ռուսաստանի ծախսերը պատերազմի վրա՝ ինչպես երբեք։ Նստեցնել Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ՝ անկեղծ մտադրություններով։ Պատժամիջոցները գործում են։ Եվ դրանք լավագույնս գործում են, երբ համակարգված են։

Եվրոպական 20-րդ պատժամիջոցների փաթեթը կուժեղացնի ճնշումը էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների և առևտրի ոլորտներում, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարում։ Մենք առաջարկում ենք ծովային փոխադրումների ամբողջական արգելք, որը կարող է ավելի մեկուսացնել Ռուսաստանին և կրճատել նրա եկամուտները հանածո վառելիքից, հատկապես մեր G7 գործընկերների և ԱՄՆ-ի հետ սերտ համակարգման դեպքում»,- գրել է ֆոն դեր Լայենը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում