Արտաքին 8 ամիս առաջ - 11:43 15-02-2026

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հիզբոլլահ»-ի թիրախներին

Իսրայելի բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հիզբոլլահ» շարժման թիրախների դեմ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարվածները իրականացվում են «Հիզբոլլահի կողմից հրադադարի ռեժիմի բազմիցս խախտումներին ի պատասխան»։

Հարավային Լիբանանի մի քանի շրջանների վրա հարվածների նոր ալիքը նպատակ ուներ ոչնչացնել «Հիզբոլլահին» պատկանող ռազմական օբյեկտները։

Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հարվածներն ուղղված են եղել «Հիզբոլլահի» զենքի պահեստներին և հրթիռային կայանքներին։

Մամուլի ծառայությունը «Հըզբոլլահի» նման օբյեկտների առկայությունը այդ շրջաններում անվանել է Իսրայելի և Լիբանանի միջև «հրադադարի համաձայնագրի խախտում»։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել՝ Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար», – նշվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով