Ներքին 8 ամիս առաջ - 10:32 15-02-2026

ՀԿ-ն կօգտագործի քաղաքական և իրավական բոլոր միջոցները՝ պաշտպանելու Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կօգտագործի քաղաքական և իրավական բոլոր միջոցները՝ պաշտպանելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ։

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորին վրդովմունքով հայտարարում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ոչ միայն հերթական հակաիրավական ակտն է, այլև պետությունը զավթած ռեժիմի ուղղակի ագրեսիան՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ։

Անհեթեթ պատրվակով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը հարված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ որպես սրբազան հաստատության, որը դարեր շարունակ պահել է հայի հոգևոր-ազգային ինքնությունը։

Կատարվածը բացահայտում է իշխանությունների իրական չարամիտ մտադրությունը՝ մեկուսացնել ազգային Եկեղեցին, տրոհել այն և խզել նրա կապը աշխարհասփյուռ հայության հետ, թուլացնել ու ենթարկեցնել։

Արտաքին սպառնալիքների և ներքին ցնցումների պայմաններում Եկեղեցին մնացել է ազգային միասնության բացառիկ հենարանը։

Մենք անվերապահորեն համերաշխ ենք Վեհափառ Հայրապետի, Սուրբ Էջմիածնի միաբանության և բոլոր հավատացյալ հայորդիների հետ, ովքեր գիտակցում են, որ առանց ազատ և ազգային Եկեղեցու՝ չի կարող լինել ազատ և ազգային Հայաստան։

Նիկոլ Փաշինյանը, ձախողելով Հայաստանի ապագայի ապահովումը և հարվածի տակ դնելով նրա անվտանգությունը, այժմ ներքին թշնամի է փնտրում՝ սեփական անկարողությունից և արտաքին պատվերներից ուշադրությունը շեղելու համար։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը կոչ է անում.

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին՝ միաբանվել ի պաշտպանություն Մայր Աթոռի, իրենց ձայնը բարձրացնել աղոթքով ու բողոքով և ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի հանդուրժի իր հոգևոր սրբատեղիի պղծումը։

Սփյուռքին՝ հաշվի առնել, որ Սուրբ Էջմիածնի համար պայքարը հայի ինքնության պահպանման համար գոյապայքար է և պահանջել միջազգային կառույցներից ու օտարերկրյա կառավարություններից՝ ճնշում գործադրել Փաշինյանի ռեժիմի վրա՝ դադարեցնելու հալածանքները։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և դիվանագիտական կորպուսին՝ դատապարտել կրոնական ազատության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքների դեմ այս աննախադեպ հարձակումը։

Մենք պահանջում ենք՝

1. Անհապաղ կարճել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը։

2. Ազատ արձակել ձերբակալված բոլոր հոգևորականներին, խղճի և քաղաքական բանտարկյալներին։

3. Վերացնել Վեհափառ Հայրապետի և այլ հոգևորականների նկատմամբ ազատ տեղաշարժվելու արգելքը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կօգտագործի քաղաքական և իրավական բոլոր միջոցները՝ պաշտպանելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»