Արտաքին 8 ամիս առաջ - 20:17 14-02-2026

ԵՄ-ում հնարավոր են համարել Ուկրաինայի անդամակցությունը մինչև 2027-ը

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտնել է, որ ընդլայնման ներկա մեթոդաբանությունը մշակվել է «խաղաղ ժամանակների» համար եւ արմատական փոփոխման կարիք ունի։

Այս մասին նա հայտնել է «Ուկրաինական լանչի» ժամանակ ունեցած ելույթում, որը կազմակերպվել էր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Վիկտոր Պինչուկի հիմնադրամի կողմից, տեղեկացրել է «Европейская правда»-ն։

Մարթա Կոսն ընդգծել է, որ Ուկրաինան արդեն այժմ «դրական ավանդ է ներդրել Եվրոպայի զարգացման գործում»՝ ԵՄ-ին ստիպելով վերիմաստավորել առաջնահերթությունները եւ, մասնավորապես, ընդլայնումը վերադարձրել է օրակարգ։

«Երկրորդ՝ մենք նորից գիտակցեցինք, թե որքան կարեւոր է անվտանգությունը Եվրոպայում։ Գուցե մենք այդ մասին մոռացել էինք»,- ավելացրել է նա։

Միեւնույն ժամանակ, Մարթա Կոսն ընդունել է, որ ԵՄ ներկայիս նորմատիվային բազայի պայմաններում անհնար է կատարել այն խնդիրները, որոնք իր առջեւ դնում է Ուկրաինան։

«Մեթոդաբանությունը, որն այժմ մենք օգտագործում ենք, ստեղծված է խաղաղության համար։ Այն ստեղծված է այն ժամանակների համար, երբ կա լիքը ժամանակ, որպեսզի երկիրը կարողանա իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները։ Շվեդիան, օրինակ, ամենազարգացած երկիրն էր, որը ԵՄ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել, բայց անգամ Շվեդիային երեք տարի անհրաժեշտ եղավ»,- հիշեցրել է նա։

«Եվ այսպես, ելնելով ներկա մեթոդաբանությունից՝ 2027թ․ հունվարի 1-ին անդամակցությունն անհնար է։ Բայց մենք պետք է լուծում գտնենք, թե ինչպես հաղթահարենք խզումը գործող մեթոդաբանության եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների միջեւ։ Մենք չենք կարող այլեւս սպասել»,- ասել է եվրահանձնակատարը։

Մարթա Կոսն ընդունել է, որ բանավեճերն արդեն սկսվել են, բայց մանրամասներ չի ներկայացրել։

Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը պետք է ընկալել ոչ միայն որպես ընդլայնում, այլ նաեւ որպես աշխարհաքաղաքական անհրաժեշտություն։

«Սա Եվրոպայի միավորում է, եւ պատմության մեջ առաջին անգամ մենք հնարավորություն ունենք, եթե ամեն ինչ ճիշտ անենք, միավորել Եվրոպան։ Եվ դա շատ ավելի կարեւոր է, քան պարզապես ընդլայնումը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին