Ըստ էության 8 ամիս առաջ - 21:30 13-02-2026

Ըստ էության․ Խաղերի արգելափակմանը դեմ եմ․ վտանգավորը դրանց ներչաթային բլոկներն են․ Արթուր Պապյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք մեդիափորձագետ Արթուր Պապյանին։

Նրա հետ խոսել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր օրենքով արգելելու մասին հայտարարության, բջջայինների արգելքի, գրքերում QR կոդերի, դասագրքերում տելեգրամում կամ gmail-ում գրանցվելու դասերի, ոլորտում միջազգային փորձի, ինտերնետային խարդախությունների աճի, երեխաների շրջանում լայն տարածում գտած մի շարք խաղերի, դրանց վտանգավոր լինելու, անձնական տվյալների գաղտնիության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր արգելելու մասին Ժաննա Անդրեասյանի հայտարարության մասին, Պապյանը նշեց, որ դեմ է ցանկացած արգելքի։

«Ես առհասարակ դեմ եմ բոլոր տեսակի արգելքներին, սկզբունքորեն ասեմ սակայն մյուս կողմից երեխաների հետ կապված որոշակի նոր զարգացումներ կան ժամանակակից աշխարհում երկու հիմնական ուղղություն կա այս ոլորտում․ առաջին ուղղությունը այն է, որ ոչ թե պետք է ինչ-որ մի բան արգելել, այլ պետք է երեխաների ծնողների հետ աշխատանք տանել, որպեսզի իրենք իրենց երեխաների հետ աշխատանք տանեն։ Ամեն դեպքում պատահական չէ, որ սոցցանցերը նույնիսկ ունեն սահմանափակումներ, օրինակ Facebook-ում 13 տարեկանից նոր կարող ես գրանցվել, YouTube-ում կա YouTube kids ծառայությունը և այլն: Այս խնդիրներից բացի ամենամեծ խնդիրը այն է, որ ինչպես որոշել տվյալ մարդը երեխա է, անչափահաս է, թե մեծահասակ ու էստեղ իրական խնդիրները նույնիսկ ավելի են մեծանում, որովհետև նախ շատ հաճախ երեխաները օգտվում են ծնողների հեռախոսներից, որտեղ ծնողը արդեն որպես մեծահասակ է և նույնիսկ եթե դու ինչ-որ մի բան արգելում ես, էդտեղ բարդություններ են առաջանում ստուգելու արդյոք չափահասի հետ գործ ունենք, թե անչափահասի»,- ասաց նա։

Անդրադառնալով երեխաների շրջանում տարածում գտած խաղերին և դրանց վտանգավոր լինելուն, Պապյանը շեշտեց, որ դեմ է դրանց արգելափակմանը։

«Այդ խաղերը շատ լավն են, դրանք զարգացնող խաղեր են։ Ես նույնիսկ ուրախ եմ, որ մեր երեխաները խաղում են այդպիսի խաղեր, որովհետև օրինակ խաղերից մեկի դեպքում երեխան ստեղծում է ամբողջական գեյմինգ խաղային միջավայրեր, կարող է սովորել ինտերակցիա այդ վիրտուալ աշխարհի հետ, ստեղծի իր աշխարհը, իր խաղի օրենքները։ Ես առհասարակ կխրախուսեի նույնիսկ այդ խաղերը խաղալ, խնդիրը խաղերի մեջ չի, խնդիրն այն է, որ այդ խաղերում կան իրենց ներկառուցված չատային բլոկները, հավելվածները, և հաճախ այդ խաղերի չատային հարթակներում երեխաներին սկսում են կապվել ինչ-որ տարօրինակ մարդիկ ու ինչ-որ կոմունիկացիա անել: Այստեղ է խնդիրը և այս խնդիրը իրականում ինձ թվում է պիտի սկսել լուծել Հայաստանի ներքին օրենսգրությամբ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է