Ներքին 8 ամիս առաջ - 23:18 13-02-2026

Արտոնությունը բիզնեսին, 110 մլն դրամը՝ ՔՊ-ին ու Իմ քայլին․ կասկածելի նվիրատվությունների հետքերով

Infocom-ը հրապարակել է հետաքննություն, որտեղ ուսումնասիրվել են վերջին տարիներին Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատված գործարարների կողմից կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» հիմնադրամին կատարված նվիրատվությունները։

Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին երեք տարիներին Կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել ավելի քան 200 ընկերության, իսկ նույն ժամանակահատվածում այդ ընկերությունների սեփականատերերը կամ փոխկապակցված անձինք շուրջ 110 մլն դրամի նվիրատվություն են կատարել իշխող ուժին և հարակից հիմնադրամին։

Oragir.News-ը զրուցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք այստեղ առկա՞ են կոռուպցիոն ռիսկեր և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իրավապահներն այս իրավիճակում։

Փորձագետի գնահատմամբ՝ նման դեպքերում կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելը տեղին է, սակայն յուրաքանչյուր առանձին իրավիճակ պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։

Նա ընդգծում է, որ անհրաժեշտ է պարզել՝ նվիրատվությունների և արտոնությունների տրամադրման միջև առկա՞ է պատճառահետևանքային կապ, թե՞ ոչ։

«Իհարկե, կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։ Բայց որպեսզի պարզ դառնա՝ ռիսկը վերածվե՞լ է իրական դրսևորման, պետք է լուրջ ուսումնասիրություն։ Դա առաջին հերթին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթն է, քանի որ հենց այդ մարմինն է զբաղվում կուսակցությունների ֆինանսավորման վերահսկմամբ և հայտարարագրերի ստուգմամբ»,- նշում է նա։

Վարուժան Հոկտանյանը նկատում է, որ մինչև դատարան հասնելը գործընթացը պետք է անցնի վերահսկող և կանխարգելիչ մարմինների փուլով։

Նրա խոսքով՝ կարևոր է գնահատել՝ արդյոք տվյալ ընկերությունները իսկապես համապատասխանե՞լ են արտոնություն ստանալու չափանիշներին, թե՞ ոչ։ Պատասխանելով հարցին, թե արդյոք ընկերությունները կարո՞ղ են նվիրատվություններ անել նաև ընդդիմադիր ուժերին, փորձագետը նշել է, որ դա գործնականում քիչ հավանական է, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները վարչական լծակներ չեն տնօրինում։

«Ընդդիմադիր կուսակցությանը նվիրատվություն կարող են անել միայն գաղափարական նկատառումներից ելնելով։ Իշխող կուսակցության դեպքում միշտ առաջանում է հարց՝ կա՞ գաղափարական աջակցություն, թե՞ նաև ակնկալիք վարչական որոշումների հետ կապված։ Դրա համար էլ պետք է ուսումնասիրություն»,- ասել է նա։

Փորձագետը հավելեց նաև, որ մաքսային կամ հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ տեղեկությունը հրապարակային է և հասանելի կառավարության որոշումներում։ Ըստ նրա՝ լրագրողները և հետազոտողները կարող են հետևել կառավարության որոշումներին ու տեսնել, թե որ ընկերություններին են տրվել արտոնությունները, և համադրել այդ տվյալները կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»