Ներքին 8 ամիս առաջ - 16:57 13-02-2026

Վարորդից մինչև լրագրող․ ԱԺ ընտրություններին ՔՊ-ի ընտրացուցակի շիրակցիները

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեղի ունեցավ ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ, գաղտնի և վարկանիշային քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված են 274 թեկնածու։

ՔՊ-ի ընտրացանկի, այսպես ասած՝ «մենյուն» բազմազան է՝ վարորդ, լրագրող, բժիշկ, ուսուցիչներ։ Մի խոսքով ամեն ոլորտի ներկայացուցիչներ էլ կան։

Oragir.News-ի տեղեկություններով` թեկնածուների մեջ շատ են Շիրակի մարզից ընդգրկվածները։

ԱԺ ընտրությունների ՔՊ թեկնածուների մեջ են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, մարզպետարանի աշխատակիցներից Արթուր Ափրիկյանը։

Ցուցակում ընդգրկված են ուսուցիչներ, տնօրեն, փոխտնօրեն։ Մասնավորապես Գյումրիի 2-րդ պոլիկլինիկայի տնօրեն Վահագն Մկրտչյանը, ով Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, մորաքրոջ թոռն է, «Բեռլին» պոլիկլինիկայի փոխտնօրեն Էմմա Բարսեղյանը, ով նաև ավագանու անդամ է, Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Լևոն Անանյանը, ով նույնպես ավագանու անդամ է, ՄՍԾ Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն Արթուր Պապիկյանը, ով նապարար Սուրեն Պապիկյանի ազգականն է, ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը, Ախուրյանի համայնքապետարանի աշխատակից Վասյա Արշակյանը, Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի օգնական Հասմիկ Նավոյանը։ Այստեղ են՝ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամներ` Էդգար Բաղդասարյանը, Շավարշ Արամյանը, ինչպես նաև civic.am կայքի լրագրող Վոլոդյա Հակոբյանը, ով մինչև հեղափոխությունը աշխատել է Գյումրիի «Ջրմուղ կոյուղ» ՓԲԸ-ում։

ՔՊ-ի ընտրացուցակում են նաև վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ընկերուհիները՝ Քնարիկ Հարությունյանը, Լիլիթ Մուրադյանը, ովքեր նախկինում աշխատել են Նազելի Բաղդասարյանի մորը պատկանող «ՑԱՅԳ» ՀԸ-ում։ 2018-ից հետո զբաղեցրել մի շարք պաշտոններ։

Oragir.News-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի ուշադրության կենտրոնում Շիրակի մարզն է հատկապես Գյումրին։ Երկու անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը Գյումրիում պարտվել է (2021 թ., 2025 թ. ՏԻՄ ընտրություններ)։

Ակնհայտ է, որ այս ցուցակն իր բազմազանությամբ և տեղայնությամբ ցույց է տալիս, որ ՔՊ-ն ձգտում է ընդգրկել և ներկայացնել հասարակության բոլոր շերտերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում