Ներքին 8 ամիս առաջ - 13:15 13-02-2026

Դատապարտյալների համար հնարավո՞ր է բացառություն անել. այս մասով խնդիր կա. Վլադիմիր Վարդանյանը՝ Թորոսյանին

«Այս պահի դրությամբ կա խնդիր և Արդարադատության նախարարությունը նույնպես մտածում է պատասխան նախագիծ ներկայացնել: Գուցե մենք, անցնելով թվային տարբերակի, որոշակի բացառություններ անենք՝ պահպանելով դատապարտյալների՝ թղթային տարբերակով պայմանագիր կնքելու հնարավորությունը, որովհետև նրանց դեպքում հեռախոսից ու համակարգչից օգտվելը կարող է խնդրահարույց լինել», - ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 13-ին, Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին:

Նախարարը նշեց, որ կարելի է քննարկել այդ հարցը, բայց համաձայն չէ այն մտքին, որ հնարավոր չէ դատապարտյալների համար կազմակերպել էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելը:

«Մենք որոշ քաղաքացիների համար շարունակելու ենք թույլատրել թղթային տարբերակներով պայմանագրեր ստորագրել, բայց ձեր ասած մասով կարգավորում չունենք, բայց կարող ենք քննարկել դա: Կարծում եմ՝ էլեկտրոնային տարբերակին անցնելը կարելի է կազմակերպել, եթե պարզվի, որ չի կարելի, դեմ չեմ, որ դա ամրագրվի», - ասաց Արսեն Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով