Ներքին 8 ամիս առաջ - 12:41 13-02-2026

Հայերենի դասընթաց Թուրքիայի դրոշով. Skool-ի գովազդը դժգոհության ալիք է բարձրացրել

Instagram-ում գործող Skool անունով էջի վերաբերյալ մի շարք ահազանգեր են ստացվում Հայաստանի քաղաքացիներից։ Նրանք նշում են, որ էջը հայերենի դասընթացների գովազդ է իրականացնում, սակայն գովազդային պատկերներում առկա են վիճահարույց տարրեր։

Մասնավորապես, «Armenia» բառի A տառի վրա պատկերված է Թուրքիայի դրոշը, իսկ բառի երկայնքով տեղադրված են Թուրքիան խորհրդանշող տարբեր նշաններ և պատկերներ։ Նույն նյութում երևում է նաև Սիոնիզմի խորհրդանիշով գիրք։

Oragir.News-ը փորձել է կապ հաստատել Skool հարթակի ներկայացուցիչների հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն այս պահի դրությամբ պատասխան չի ստացել։

Բացի այդ, Oragir.News-ը բաց աղբյուրներից փորձել է հասկանալ, թե ի՞նչ հարթակ է Skool-ը, որը ներկայացվում է որպես ստեղծագործողների, մարզիչների և մանկավարժների համար նախատեսված համայնքային առցանց հարթակ։

Ըստ հրապարակային տվյալների՝ այս հարթակը հիմնադրվել է 2019 թվականին Լոս Անջելեսում՝ Սեն Օվենսի կողմից և նախատեսված է մեկ միջավայրում միավորելու համայնքները, դասընթացները և խաղայնացված ուսուցման գործիքները։ Հարթակը սկզբում ստեղծվել է սոցիալական մեդիայի առանձին խմբերի կառավարման խնդիրները լուծելու նպատակով և հետագայում զգալի աճ է արձանագրել, այդ թվում՝ 2024 թվականին ներդրող Ալեքս Հորմոզի հետ համագործակցությունից հետո։

Մեզ ահազանգած ՀՀ քաղաքացիների կարծիքով՝ վիճահարույց գովազդային բովանդակությունը կարող է լինել Թուրքիայի կողմից ֆինանսավորված քարոզարշավի մաս, քանի որ, նրանց ձևակերպմամբ, Հայաստանը Թուրքիայի հետ նույնացնող նման պատկերային լուծումը դժվար է պատահական համարել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»