Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 23:00 12-02-2026

Հարցաշարերը հուշում են, հաղթողները՝ նախապես որոշվում. Գեղարքունիքի մարզպետարանում քաոս է

Oragir.News-ի Գեղարքունիքի մարզպետարանի աղբյուրների փոխանցմամբ, մարզպետարանում մրցույթների բանավոր փուլերում գործում է հստակ ձևավորված անօրինական մեխանիզմ․ հաղթողները նախապես որոշվում են։

Մրցութային հանձնաժողովի նախագահն ու կազմը ձևավորվում և հաղթողները նախապես որոշվում են անձամբ մարզպետի կամ նրա նշանակած փոխմարզպետի կողմից, ինչը հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում։

Մարզպետարանի աշխատակիցները նաև նշում են, որ մրցույթային հանձնաժողովի անդամները ոչ թե ընտրվում են համակարգչային սկզբունքով, ինչպես օրենքն է պահանջում, այլև հենց մարզպետի անմիջական նշանակմամբ։

Ամենակարևոր խնդիրներից մեկը մրցութային բանավոր փուլերի հարցաշարերն են, որոնք, ըստ ամենայնի, կազմվում են բացահայտ անօրինական ձևով։ Հարցերը ձևակերպվում են կամայականորեն՝ առանց գործող օրենսդրությանը համապատասխանելու։

Ովքեր համարվում են իրենց մարդիկ, նրանց նախապես հուշում են՝ ինչ հարցեր են լինելու, ինչ սովորի, ինչ անի, մինչդեռ մյուս թեկնածուները փաստացի զրկվում են հավասար մրցակցելու հնարավորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում