Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:15 12-02-2026

Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում. Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին

Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքել 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկին։

«Այն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի։ Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտել բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Մի լրացուցիչ պայմանագիր, որին անդամ ենք դառնում, բայց դա չի նշանակում ներդրում, որեւէ խոստում չկա, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանում։ Ընդամենն առաջ է մղում ԱՄՆ–ն իր տեխնոլոգիան, դա նորմալ է, որ ղեկավարը փորձի իր երկրի տեխնոլոգիաններն առաջ մղել դեպի այլ երկրների շուկաներ»,– «5–րդ ալիքի» եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն փորձ էլ չունի նման ատոմակայան կառուցելու այլ երկրում, միայն Ռուսաստանն է, որ այս պահին դրսում կառուցում է 5-6 այդպիսի ատոմակայան։ Ավելին, ըստ Քոչարյանի, Միացյալ Նահանգներում կառուցված վերջին ատոմակայանն էլ բավականին թանկ է նստել երկրի վրա։ Ստացվում է, որ եթե լինի 9 մլրդ դոլարի ներդրումը, դա կլինի պարտք ՀՀ քաղաքացիների վրա, ինչպես նաեւ կանդրադառնա հոսանքի սակագնի վրա։

«Սա բիզնես է, բարեգործություն չի, եթե կարող ես ստեղծել հինգ անգամ էժան նույն որակի ատոմակայան, ստացվում է՝ դու քաղաքացիների վրա հինգ անգամ պակաս բեռ ես դնում։ Նախարարն ասում է՝ միջուկային էլեկտրաէներգիան հնարավորություն կտա գիշերվա ցերեկվա ռեժիմները կարգավորել, եթե մտածում եք՝ ատոմակայանը կարող է գիշերվա ցերեկվա ռեժիմների կարգավորման առարկա դառնալու, դու պայթեցնելու ես այդ ատոմակայանը»,- ասում է Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»