Արտաքին Ներքին 8 ամիս առաջ - 18:05 12-02-2026

Մուտք դեպի Թուրքիա և Ադրբեջան. Օվերչուկը՝ ՀՀ-ի հետ երկաթուղային բանակցությունների մեկնարկի մասին

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։

Հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը և Հայաստանը գնահատում են երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ դրանք Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ կապելու համար: Որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքից հետո: Երասխի և Ախուրյանի մոտ գտնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը համապատասխանաբար 1.6 կմ և 12.4 կմ է:

Բանակցությունների ընթացքում կորոշվեն այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները: Երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի ուղիղ երկաթուղային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Թուրքիային՝ Միջերկրական ծովի նավահանգիստներ մուտք գործելու, իսկ Իրանին՝ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ մուտք գործելու հետ»,- ասել է Օվերչուկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»