Ներքին 8 ամիս առաջ - 18:00 12-02-2026

Հայ առաքելական եկեղեցին ԱՄՆ-ում մրցակիցներ ունի․ ինչու Վենսը չհանդիպեց Վեհափառին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում չհանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Oragir.News-ի տեղեկություններով՝ որոշ ակտորներ փորձել են կազմակերպել հանդիպումը, սակայն ապարդյուն։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։

Բադալյանը նշեց, որ հարցը միանգամայն պարզ է՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետաքրքրությունների շրջանակում Հայ Առաքելական եկեղեցին տեղ չի զբաղեցնում։

«Ես չտեսա որևէ անհրաժեշտություն և որևէ շահագրգռվածություն։ Հայ առաքելական եկեղեցին չի մտնում Միացյալ Նահանգների վարչակազմի հետաքրքրությունների շրջանակ։ Եթե մի փոքր ավելի խորությամբ դիտարկենք, ապա կտեսնենք, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմում բավական ընդգծված է կրոնական թևը։ Սա չի սահմանափակվում միայն փոխնախագահով, այլ նաև այլ շրջանակներով»,- նշեց Բադալյանը, նկատելով, որ այս ամենը զարմանալի չէ,- «Այդ շրջանակների համար Հայ Առաքելական եկեղեցին ավելի շատ մրցակից է, քան գործընկեր։ Զարմանալի չէ, որ ԱՄՆ վարչակազմի հետաքրքրությունների շրջանակում չկա Հայ առաքելական եկեղեցին»։

Բադալյանը պարզաբանեց, որ խոսքը կրոնական շրջանակների մասին է, որոնց ազդեցությունը Թրամփի ներկայիս վարչակազմի վրա աճել է։

Նա հիշեցրեց. «Հայ Առաքելական եկեղեցին, լինելով քրիստոնեական աշխարհի և համաշխարհային դավանական քարտեզի ֆունդամենտալ ներկայացուցիչներից մեկը, ինչպես նաև ունենալով էական ներկայություն աշխարհաքաղաքական և քաղաքակրթական կարևորագույն տարածաշրջաններում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, բնականաբար կարող է դիտարկվել որպես մրցակից տարբեր քրիստոնեական կազմակերպությունների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ում ազդեցիկ շրջանակների կողմից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով