Ներքին 8 ամիս առաջ - 12:32 12-02-2026

Քորփա երեխեքին կգցեն գյուղից գյուղ, ի՞նչ կրթություն պտի ստանան երեխեքը. կարմրավանցի

Շիրակի մարզում փակվող դպրոցներից միայն մեկը՝ Գյումրու թիվ 43 դպրոցն է, որը գտնվում է քաղաքային բնակավայրում, իսկ մնացած 47-ը սահմանամերձ և լեռնային գյուղերում են և տվյալ բնակավայրերի միակ դպրոցներն են։ Մարզի տարածաշրջաններից թերևս ամենախոցելին հյուսիսային՝ Ամասիա և Աշոցք համայնքներն են։ Ամասիայում նախատեսվում է լուծարել 14 դպրոց՝ 279 աշակերտով։

Աշոցքի շրջանի Կարմրավան գյուղի հիմնական դպրոցը ևս փակվող դպրոցների ցուցակում է։

Կարմրավանի հիմնական դպրոցը նախկինում տարրական էր, իսկ 90-ականներից դարձել է հիմնական։ 2025-2026 ուսումնական տարում դպրոցն ունի 19 աշակերտ․ յուրաքանչյուր դասարանում սովորում է 3-4 աշակերտ։ Այս տարի 5-րդ դասարան չեն ունեցել, սակայն մխիթարվում են այն փաստով, որ գոնե ամեն տարի ունենում են երկու առաջին դասարանցի։

Դատարկվող լեռնային այս գյուղում մարդիկ գյուղի լինել-չլինելը պայմանավորում են դպրոցով։

Կարմրավանցի Շուշիկ Գրիգորյանի 2 թոռները սովորում են Կարմրավանի հիմնական դպրոցում։ Տարեց կինն ասում է, որ դպրոցը փակելու որոշմանը բացասական է վերաբերվում։

«Քորփա երեխեքին կգցեն գյուղից գյուղ, ի՞նչ կրթություն պիտի ստանան երեխեքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շուշիկ Գրիգորյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով