Ներքին 8 ամիս առաջ - 12:04 12-02-2026

Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել, ձեզ թվում է՝ չե՞նք հասկանում ձեր ենթատեքստերը. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմադիրներին 

Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստը: ԱԺ ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով ընդդիմադիրներին, նշեց, որ իրենք հասկանում են բոլոր ենթատեքստերը:

«Պարո՛ն Մինասյան, երեկ նեղսրտում էիք, որ չենք հորդորում Արման Բաբաջանյանին, որ ներողություն խնդրի ՀՅԴ կուսակցությունից այն բանի համար, որ ՀՅԴ-ն անվանել է տեռորիստ:

Սա ինձ հիշեցրեց, որ բոլորովին վերջերս մեր երկրում կանխվեց ահաբեկչական ակտ և ձեր կուսակցության որոշ ներկայացուցիչներ այնտեղ ներգրավված էին և ձեր կուսակցությունն էլ, կարծում եմ, համախոհ էր, այսինքն իշխանության վերնախավի գլխատում, վտանգ՝ ՀՀ քաղաքացիների կյանքին:

Ես հիշեցի, որ երևի ամենաքիչը 100 անգամ ԱԺ դահլիճում գրեթե բոլոր պատգամավորները ձեզ առաջարկել են դատապարտել ահաբեկչությունը, ինչը դուք չեք արել:

Ինձ մեղմ ասած դուր չեկավ Մարիա Կարապետյանի հարցին ձեր արձագանքը: Դուք ո՞ւմ եք հիմարի տեղ դրել, ձեզ թվում է՝ ձեր ենթատեքստերը չե՞նք հասկանում. ի՞նչ էր դա նշանակում:

ՀՀ մեկ այլ քաղաքացու նկատմամբ նման արտահայտություններն անթույլատրելի են, բայց շեշտեցիք թշնամասիրությունը ու ասացիք, ցեղասպանություն գործած մարդկանց գլուխը պետք է կտրել, ում նկատի ունեք, լավ, ենթադրենք՝ ենթատեքս չկար, ես ձեզ շանս եմ տալիս, որ գաք ու այստեղից ասեք, որ ձեզ սխալ եմ հասկացել և դուք նկատի չունեիք ձեր որևէ հայրենակցի, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասաց Լուսինե Բադալյանը:

Իր ելույթը Լուսինե Բադալյանը եզրափակեց՝ Նիցշեի «Այսպես խոսեց զրադաշտը» վեպից մեկ նախադասություն կարդալով, որի ընթացքում մի քանի անգամ լեզվի սայթաքում թույլ տվեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան