Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:47 11-02-2026

Էս տարիքիս ես ի՞նչ գործ ունիմ, որ թոշակ ստանալու համար Աշոցք հասնիմ. թոշակառու

Շիրակի մարզի Կարմրավան գյուղի 79-ամյա բնակչուհի Ազնիվ Գինոսյանը միայնակ է ապրում։ Ամսվա միակ կայուն եկամուտը իր թոշակն է։ Սակայն այդ գումարը ստանալու համար նա ստիպված է գյուղից հասնել Աշոցք։

«Էս տարիքիս ես ի՞նչ գործ ունիմ, որ թոշակ ստանալու համար Աշոցք հասնիմ։ Ոտքերս ցավում են, ճնշում ունիմ, մենակ եմ ապրում։ Ո՞վ պետք է ինձ տանե-բերի»,– Oragir.News-ի հետ զրույցում պատմում է տատիկը։

Նրա խոսքով՝ նախկինում թոշակն ստանում էին գյուղում, սակայն այժմ համապատասխան ծառայությունը տեղում չի գործում, և տարեցները կանգնել են փաստի առաջ․ կամ պետք է ճանապարհ ընկնեն, կամ մնան առանց իրենց հասանելիք գումարի։ Կարմրավանից Աշոցք հասնելը հեշտ չէ։

Հանրային տրանսպորտ չկա, իսկ տաքսին լրացուցիչ ծախս է՝ մի քանի հազար դրամ, ինչը 79-ամյա միայնակ կնոջ համար զգալի գումար է։ Գյուղում, նրա նման, կան նաև այլ տարեցներ, որոնք առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ են տեղաշարժվում։

Բնակիչների կարծիքով՝ սոցիալական նման ծառայությունները սահմանամերձ և հեռավոր գյուղերում պետք է առավել հասանելի լինեն՝ հաշվի առնելով բնակչության տարիքային կազմը և սոցիալական վիճակը։

79-ամյա միայնակ թոշակառուի հարցը մնում է բաց․ արդյո՞ք պետության սոցիալական համակարգը պետք է այդ տարիքում մարդուն ստիպի կիլոմետրեր հաղթահարել՝ իր հասանելիք թոշակը ստանալու համար։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան