Ըստ էության 8 ամիս առաջ - 21:30 11-02-2026

Ըստ էության. Ախթալայի հանքափորների գործադուլը կհանգեցնի սոցիալական աղետի

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։

Նրա հետ խոսել ենք նախորդ ամիս ստորագրված Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի, պայմանագրի մշակման և ստորագրման գործընթացում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դերի, Ախթալայի հանքի աշխատակիցների գործադուլի, դրա հետևանքների, գործադուլի մասնակիցների հետ տնօրինության չհանդիպելու, նման իրավիճակներում միջնորդության կամ հաշտեցման մեխանիզմների, Հայաստանում սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի մշակույթը ամրապնդելու քայլերի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Հանրապետական եռակողմ չորրորդ պայմանագրի ստորագրմանը, Մանասերյանը նշեց, որ սրանով փորձ է արվելու մշակույթը ձևավորելուն ուղղված քայլեր անել։

«Սա պետության, աշխատողների և գործատուների միջև համագործակցության համակարգ է: Ես չեմ ուզում մենք տարանջատենք աշխատողների և գործատուների համար բարենպաստ դրույթները, որովհետև աշխատողի և գործատուի իրավահարաբերությունները մեկը մյուսի պատճառահետևանքային կապն են: Եթե մենք ունենք իր աշխատանքով բավարարված աշխատող, մենք ունենք զարգացած բիզնես: Բիզնեսը երբեք չի կարող զարգանալ, եթե ինքը իր աշխատողին վատ է պահում: Ինքը միշտ կունենա պրոբլեմ, ինքը միշտ կունենա աշխատողի խնդիր, ինքը միշտ կունենա աշխատանքին չնվիրված աշխատող, չի լինում այդպես, երբ դու աշխատողին չես հարգում, բայց ինքը այդպես անձնվիրավար աշխատում է: Առնվազն պիտի մարդը չգիտեմ չմտածի իր մասին, եթե մեղմ փորձեմ արտահայտվել: Այսինքն այս սոցիալական գործընկերություն ասվածը սա մշակույթ է, որը ցանկացած պետության, ժողովրդավար պետության համար կարևոր գործիք է, որպեսզի այս երկու կողմը, որոնք հասարակության ամենակարևոր շահագործող անձինք են, գործատու, աշխատող, չկա գործատու, չկա աշխատող, չկա պետություն»,- ասաց նա։

Խոսելով Ախթալայի հանքավայրի աշխատակիցների գործադուլի մասին, Մանասերյանը նշեց, որ սա կհանգեցնի սոցիալական աղետի։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է