Ներքին 8 ամիս առաջ - 18:14 11-02-2026

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված կալանավորված անձին:

Արդյունքում՝ նրա տաբատի գրպանում գտնվող ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել են 6 ծխախոտի գլանակ, 1 ապակյա կաթուցիչ՝ թմրանյութի նմանվող զանգվածի ծխեցված հետքերով, ինչպես նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն, թմրանյութի նմանվող խոնավ, բուսական զանգված՝ ընդհանուրը 1.58 գրամ քաշով:

Նույն հիմնարկում մեկ այլ կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքի զննությամբ ծառայողները հայտնաբերել են թմրանյութին նմանվող սպիտակ, փոշենման զանգված՝ խառնված ստվարաթղթե տուփի մեջ գտնվող շաքարավազի հետ:

Վերոգրյալ դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան