Ներքին 8 ամիս առաջ - 16:47 11-02-2026

Կարմրուկի բռնկումներ կան տարբեր երկրներում. ՀՀ-ն զերծ ենք պահում նման դեպքերից. Ավանեսյան 

«Կարմրուկի բռնկումներ նկատելի են տարբեր երկրներում, և սա մտահոգիչ է, որովեհտև կարմրուկը վարակիչ հիվանդությունը է, և վարակման հավանականությունը շատ մեծ է:

Այսպիսի մի օրինակ կա, որ եթե 1 շենքում կարմրուկով վարակված երեխա կամ անձ կա, ապա հավանականությունը, որ այդ շենքում մյուս բնակիչները անգամ առանց հանդիպելու կվարակվեն, իսկապես շատ մեծ է»,- այս մասին փետրվարի 11-ին ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում կարմրուկի բերովի դեպքեր եղել են 2023 թվին:

«Կանխարգելման ձեռնարկված միջոցառումներն ու վարակի օղակների հետ աշխատանքը արդյունավետ էին ու մեզ զերծ պահեցին Հայաստանում տարածման ընթացքից»:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կարմրուկի վարակը հաղթահարելու ամենագործուն ու արդյունավետ միջոցը պատվաստումն է: Նախարարի խոսքով՝ 2025 թվականին պատվաստումների ցուցանիշը ռեկորդային է:

«Մեր իրազեկման միջոցառումներն իրենց արդյունքը տալիս են։ Եվ շատ ուրախ եմ, որ հանրության վերաբերմունքը նույնպես փոխվել է: Այսպես՝ մենք բոլորս միասին Հայաստանը զերծ ենք պահում կարմրուկի դեպքերից», - ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան