Ներքին 8 ամիս առաջ - 13:32 11-02-2026

Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Այդ պայմանը խախտելու դեպքում ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցվում են ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի հանդեպ պահանջները:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:

«Սա ոչ միայն այն մասին է, թե ինչպես է անկախ կոչվող պետական մարմնի անդամը խախտում Սահմանադրությունն ու օրենքի պահանջը, այլև այն բարոյական գնահատման չափանիշի մասին է, որով պետք է մենք բոլորս դուրս գանք և հանրությանը ներկայանանք»,- ասաց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նախագիծը կարող էր չհասնել ԱԺ, եթե Հակոբ Հակոբյանն ընդուներ իր սխալը և զերծ մնար նման վարքագիծ դրսևորելուց:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ էր ներկայացրել, որն Ազգային ժողովի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ էր քվեարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով