Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:52 11-02-2026

Առջևում ընտրություններ են, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել. Սևակ Խաչատրյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից խուզարկություններ և ձերբակալություններ են Վաղարշապատում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։

«Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի խոսքով այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ․ «Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, սա ՔՊ-ականների վախերն են Վաղարշապատից, ինձ թվում է, որ իրենք վախ չափողի կարիք ունեն: Փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր միտք հայտնի ու հայացք ունենա, կենթարկվի կալանավորումների, ձերբակալությունների ու բռնաճնշումների»։

Սևակ Խաչատրյանը նշեց, որ այս պահին ձերբակալությունների թիվը գերազանցում է տասնյակը և հավելեց, որ ըստ շրջանառվող վարկածի՝ մեղադրանքի պատճառը թեկնածուների՝ իրենց դիրքը օգտագործելով, մարդկանց ուղղորդելն է եղել՝ ձայնը տալու «Հաղթանակ դաշինքին․ «Ես ինքս բազմաթիվ հրապարակային ելույթների ժամանակ ասել եմ, որ բոլորին կոչ եմ անում իրենց ձայնը տալ «Հաղթանակ» դաշինքին, սա նշանակում է, որ այդ հոդվածով կարելի է յուրաքանչյուր մարդու ուղղակի ձերբակալել, այնուհետև կալանավորել»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան