Արտաքին 8 ամիս առաջ - 20:06 10-02-2026

Էմանուել Մակրոնը փետրվարի 17-19-ը կայցելի Հնդկաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 17-19 կայցելի Հնդկաստան և բանակցություններ կվարի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Արհեստական ​​բանականության ազդեցության վերաբերյալ գագաթնաժողովին (AI Impact Summit), որը հաջորդ շաբաթ կանցկացվի Նյու Դելիում։

Նշվում է, որ Մակրոնը կայցելի Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայ՝ Հնդկաստան-Ֆրանսիա նորարարության տարվա բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

Արտգործնախարարությունը հայտնել է, որ Մոդին և Մակրոնը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

2025 թվականին Մոդիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ երկու երկրները հռչակագիր էին ստորագրել առաջադեմ և փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ոլորտում գործընկերություն հաստատելու մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան