Ներքին 8 ամիս առաջ - 16:11 10-02-2026

Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Ռև Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով, կողմերը կարևորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։

Նիկոլ Փաշինյանը և Ռև Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը, պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արհեստական բանականության ներդրմանը վերաբերող հարցեր։ Վարչապետն այդ առումով ընդգծել է մասնավոր հատվածի կողմից աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։

Ռև Լեբարեդյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է գաղափարը և հայտնել Կառավարության աջակցությունն այն կյանքի կոչելու գործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում