Արտաքին 8 ամիս առաջ - 13:05 10-02-2026

Ճապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրին

Ճապոնիան որոշել է միանալ Ուկրաինայի համար ամերիկյան զենքի և հանդերձանքի գնման ՆԱՏՕ-ի ծրագրին։ Այս մասին NHK հեռուստառադիոընկերությանը հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքում վերջինիս աղբյուրները։

Տոկիոն նախաձեռնության շրջանակներում ձեռք կբերի ոչ մահաբեր սարքավորումներ և հանդերձանք, այդ թվում՝ ռադիոլոկացիոն համակարգեր և զրահաբաճկոններ: NHK-ի զրուցակիցները նշել են, որ Ճապոնիայի իշխանություններն իրենց որոշման մասին արդեն տեղեկացրել են ՆԱՏՕ-ի մի քանի անդամների և Ուկրաինային: Մոտ ժամանակներս սպասվում է պաշտոնական հայտարարություն:

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ նույնիսկ ոչ մահաբեր հանդերձանքը չափազանց կարևոր է Ուկրաինայի համար, իսկ Ճապոնիայի մասնակցությունը ծրագրին «զգալի առաջընաթ է»: Խոսքը PURL (Prioritized Ukraine Requirements List - Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) նախաձեռնության մասին է, որը գործարկվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է Կիևին տրամադրվող օգնությունը: Այն թույլ է տալիս Ուկրաինային մատակարարել ամերիկյան արտադրության կրիտիկական նշանակության սպառազինություն և սարքավորումներ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ եվրոպական երկրների հաշվին:

Նախաձեռնությանը միացել են նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան: Գործընկեր երկրները ֆինանսավորում են գնումները՝ համաձայն Կիևի կարիքների առաջնահերթության ցանկի և համակարգում են ներդրումները ՆԱՏՕ-ի հատուկ հիմնադրամի միջոցով: Մասնավորապես, այս մեխանիզմի շնորհիվ Ուկրաինան զենիթային հրթիռներ է ստանում Patriot հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում