Ներքին 2 տարի առաջ - 11:48 29-03-2024

Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 10 բանկ է միացել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 10 բանկ է միացել։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները՝

«Ակբա բանկ» ԲԲԸ
«ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
«ԱյԴի բանկ» ՓԲԸ
«Արարատբանկ» ԲԲԸ
«Արդշինբանկ» ՓԲԸ
«Արցախ բանկ» ՓԲԸ
«Էվոկաբանկ» ՓԲԸ
«Ինեկոբանկ» ՓԲԸ
«Կոնվերս բանկ» ՓԲԸ
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
«Յունիբանկ» ԲԲԸ։
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա շտապեք փոխել Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը։
Բանկը փոխելու դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ մուտք գործելով socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»