Արտաքին 8 ամիս առաջ - 17:02 09-02-2026

Կոչ ենք անում բարձրացնել ապօրինի հետապնդվող հոգևորականների թեման. «Մայր Հայաստանը»՝ Վենսին

«Մայր Հայաստան» շարժումը հայտարարություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի կապակցությամբ և դիմել Վենսին։

«Հարգելի՛ պարոն Վենս,
Բարի գալուստ Հայաստան:

Մենք դրական ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները և ակնկալում ենք դրանց փոխշահավետ զարգացում:

Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ուզում ենք ընդգծել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու իրական խաղաղության հաստատման համար պետք է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ ձևավորվի: Դրան կարող է նպաստել Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս պահվող անձանց ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան:

Պարո՛ն Վենս,

Եթե ԱՄՆ-ն անկեղծորեն ցանկանում է դրական տեղաշարժ հայ-ադրբեջանական հարաբերություններում, ապա Բաքու Ձեր այցի շրջանակներում պետք է բարձրացվի հայ գերիների խնդիրը, և ունենանք արդարացի լուծում:

Կարևոր է նաև, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում վանդալիզմի զոհ չդառնա մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը, չոչնչացվեն քրիստոնեական եկեղեցիները:

ԱՄՆ հարգելի՛ փոխնախագահ,

Մենք գիտենք, որ նախագահ Թրամփն ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես քրիստոնեական արժեքների, կրոնական ազատությունների պաշտպան: Հայտնի է նաև, որ Միացյալ Նահանգները մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ջատագով է:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նրանց կողմից ապօրինի հետապնդումների ենթարկվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր եկեղեցու հարգարժան հոգևորականների, ինչպես նաև քաղաքական հալածանքների ենթարկվող այլ անձանց թեմաները:

«Մայր Հայաստանը» համոզված է, որ Հայաստանի ներքին խնդիրներն ինքներս պետք է լուծենք: Ձեր դիրքորոշումը տվյալ դեպքում անհրաժեշտ է արժեհամակարգային առումով: Մեր հայացքներն ավանդական արժեքների պաշտպանության, ապազգային գլոբալիզմի մերժման հարցերում իդենտիկ են:

Արժեքները կարիք ունեն պաշտպանության: Առաջնորդությունը պահանջում է հետևողականություն և սկզբունքայնություն: Խոսքը և գործը պետք է համարժեք լինեն»,- ասվում է տարածված հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»