Ներքին 8 ամիս առաջ - 13:00 09-02-2026

Այ քեզ բաստիոն․ Փաշինյանի ու Վենսի ասուլիսը ոչ բոլոր ԶԼՄ-ներին է հասանելի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Հայաստան։

Կառավարությունից այս կապակցությամբ տեղեկացնում են, որ այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը համատեղ մամուլի ասուլիսով և հայտարարություններով հանդես կգան։

Oragir.News-ը՝ որպես Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոց, ցանկացավ ներկա գտնվել ասուլիսին, սակայն մեզ նման հնարավորություն չընձեռնվեց։ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տեղերը խիստ սահմանափակ են, հետևաբար՝ մեր լրագրողը չի կարող մասնակցել։ «Ուղիղ եթեր ենք ապահովելու, կարող եք այդտեղից վերցնել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Oragir.News-ը Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոց է և ցանկանում է անպայման ներկա գտնվել այդ ասուլիսին՝ Արմեն Խաչատրյանը նշեց, որ գործադիրում հավատարմագրված ավելի քան 50 լրատվամիջոց կա, սակայն տեղերը սահմանափակ են, և բոլոր լրատվամիջոցները չեն կարող ներկա գտնվել։

Ճշտող հարցին՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնց թույլատրվել է մասնակցել՝ պաշտոնյան արձագանքեց․ «Որ սկզբունքով որ ընտրվել են»։

Այսպիսով՝ Փաշինյան-Վենս ասուլիսը ոչ բոլոր լրատվամիջոցների համար է հասանելի։ Սա Փաշինյանի Կառավարության հերթական խայտառակ որոշումն է, որը կայացվել է անհարմար հարցերից խուսափելու համար, որոնք գուցե որոշակի ազդեցություն ունենային Հայաստանում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահի ունեցած պատկերացումների վրա։ Հակառակ դեպքում Կառավարության շենքում հնարավոր կլիներ գտնել մի դահլիճ, որտեղ գործադիրում հավատարմագրված 5 տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչները կտեղավորվեին ու Նիկոլ Փաշինյանին և Ջեյ Դի Վենսին հարցեր ուղղելու հնարավորություններ կունենային։

Եթե այս հրապարակումից հետո այս խայտառակ որոշումը վերանայնի և «խիստ սահմանափակ» տեղերն ընդլայնվեն, Oragir.News-ը պատրաստ է ներկա գտնվել ասուլիսին։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող