Ներքին 8 ամիս առաջ - 22:15 08-02-2026

Հայ գերիների ազատ արձակումը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն․ Արման Պետրոսյան

Արման Պետրոսյանը գրառում է կատարել, իրազեկելով, որ փետվարի 9-ին հավաք է նախատեսված գերիների ազատ արձակման պահանջով․

«Հավաք փետրվարի 9-ին՝ 17:00, նախկին արտգործնախարարության շենքի դիմաց կհանդիպենք (հրապարակ):

Հայ գերիների ազատ արձակումը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն հայ հանրության համար, առավել ևս, որ երկուշաբթի օրը ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանում է Հայաստան, և այդ այցը իրական հնարավորություն է բացում այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու ու հստակ հանրային պահանջ ձևավորելու համար։ Մենք պարտավոր ենք օգտվել այդ պահից, բարձրաձայնել մեր բողոքի ձայնը և պահանջել հայ գերիների վերադարձը։

Դեռևս օգոստոսի 8-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ եթե Ալիևից պահանջի ազատ արձակել հայ գերիներին, ապա Ալիևը կանի դա։ Բացի այդ, ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես քրիստոնյա գերիների ազատ արձակման առաջամարտիկ։ Այսինքն՝ պահն իսկապես նպատակահարմար է այս հարցը լուծելու և այն որպես հայ հանրության վրա ճնշման գործիք վերացնելու համար։

Չենք կարող խաղաղության մասին հեքիաթներ լսել, երբ Բաքվում հայ գերիներ ունենք, երբ նրանց դեմ ընթանում են շինծու «դատավարություններ», որոնք ուղղված են ոչ միայն կոնկրետ անձանց, այլ հենց Հայաստանի Հանրապետության ու հայ հանրության դեմ։

ԱՄՆ փոխնախագահի փետրվարի 9-ի այցը լավագույն հնարավորությունն է հանրային հստակ պահանջ բարձրացնելու, որ միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԱՄՆ վարչակարգը ամբողջական լուծում տա այս հարցին։

Մեր հայրենակիցները պետք է վերադառնան տուն՝ ԱՄՆ փոխնախագահի ուղիղ միջնորդությամբ։ Ալիևը նման ուղիղ պահանջը մերժել չի կարող։

Հավաքը վերաբերվում է բացառապես Բաքվում պահվող հայ ռազմագերիներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում