Ներքին Միտք 8 ամիս առաջ - 10:08 08-02-2026

Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն մեր երկրում ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը.

Նկատե՞լ եք՝ ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ։

Իշխանությունները գլուխ են գովում՝
«մենք միակողմանի կերպով չենք հանձնել Տավուշի մարզում մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները օկուպանտ թշնամուն․ մենք ստացել ենք սահմանազատված սահման»։

Սակայն իրականության մեջ դա պարզապես պատ է, որի մոտ Փաշինյանը հաճախ կազմակերպում է զբոսաշրջային այցեր, իսկ Հ1-ը այդ մասին պուպուշ ռեպորտաժներ է պատրաստում։

Հիմա ատոմակայանը կփակեն ու կասեն՝ «այդ ատոմակայանի շահագործումը խնդրահարույց էր և վտանգավոր, դրա փոխարեն մենք կկառուցենք մոդուլային ատոմակայան»։

Բայց կլինի հետևյալը․ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով ատոմակայանը կփակեն, և մեզ բոլորիս կդնեն թշնամի պետություններից կախվածության մեջ։

ՀԳ․ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի
«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»
տրամաբանության շարունակությունն է, որտեղ կորուստը մատուցվում է որպես ձեռքբերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան