Ավելին 8 ամիս առաջ - 09:30 07-02-2026

Բանգլադեշում Նիպահով վարակված կին է մահացել. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուրբաթ օրը հայտնել է, որ հունվարին Բանգլադեշի հյուսիսում մահացել է մի կին, ով վարակվել էր մահացու Նիպահ (Nipah) վիրուսով: Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը։

Բանգլադեշում գրեթե ամեն տարի այս վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվում: Ավելի վաղ նաև հարևան Հնդկաստանում էր գրանցվել վարակի երկու դեպք, որից հետո Ասիայի օդանավակայաններում խստացրել էին ստուգումները:

Հիվանդը, ըստ ԱՀԿ-ի, չի ճանապարհորդել, բոլորը, ովքեր շփվել են նրա հետ, գտնվում են հսկողության տակ, և նրանց վիրուսի թեստերը բացասական են եղել:

Նիպահը վարակ է, որը տարածվում է հիմնականում չղջիկներով վարակված մթերքների միջոցով, ինչպիսիք են մրգերը: Դեպքերի մինչև 75 տոկոսի դեպքում այս հիվանդությունը կարող է մահացու լինել, բայց այն հեշտությամբ չի փոխանցվում մարդուց մարդուն:

ԱՀԿ-ն նշել է, որ հիվանդության միջազգային տարածման ռիսկը համարվում է ցածր, և ներկայիս տեղեկատվության հիման վրա խորհուրդ չի տալիս որևէ սահմանափակում մտցնել ճանապարհորդության կամ առևտրի վրա:

Ներկայումս չկան լիցենզավորված դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր այս վարակի դեմ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին