Սպորտ 8 ամիս առաջ - 22:58 06-02-2026

Թոփուրիան հույսը կարող է մեկ բանի վրա դնել․ Պլուտախինը՝ Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի մասին

ACA-ի թեթև քաշային կարգի մարտիկ Բոգդան Պլուտախինը կիսվել է իր կարծիքով UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարներից Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի հնարավոր դիմակայության վերաբերյալ։

Պլուտախինը վստահ է, որ այս պահին հայազգի մարտիկը դիվիզիոնի լավագույն ներկայացուցիչն է, իսկ Թոփուրիան նրա դեմ մենամարտում հաղթելու չնչին հնարավորություններ ունի։

«Եթե խոսենք այս պահին թեթև քաշային կարգի ուժեղագույն մարտիկի մասին, ապա ինձ համար դա Արման Ծառուկյանն է։ Ընդ որում՝ առանց վերապահումների։ Նա դիվիզիոնի ամենաունիվերսալ, ֆիզիկապես հզոր և համակարգված մարտիկն է»,- նշել է Պլուտախինը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում:

Մարտիկը նաև ընդգծել է, որ Ծառուկյանի չեմպիոն դառնալը ժամանակի հարց է.
«Նրա ժամանակն անխուսափելիորեն կգա։ Վաղ թե ուշ Արմանը կնվաճի տիտղոսը, պարզապես որովհետև UFC-ն այլ տարբերակներ չի ունենա։ Երբ մարտիկն այդքան կայուն է և ուժեղ, նրան անվերջ անտեսելն անհնար է»։

Խոսելով Իլիա Թոփուրիայի մասին, ով վերջերս հայտարարել էր մենամարտերի վերադառնալու մասին, Պլուտախինը նշել է, որ իսպանացին Ծառուկյանի դեմ կարող է հաջողության հասնել միայն մեկ դեպքում.
«Տեսնում եմ միայն մեկ սցենար, որի դեպքում նա կարող է հաղթել Արմանին. դա մենամարտի հենց սկզբում «լաքի-փանչն» է (պատահական հաջողված հարված — խմբ.): Այլ իրական տարբերակներ չեմ տեսնում։ Երկարատև մենամարտում, տարածության վրա, ըմբշամարտում և տեմպի մեջ առավելությունը Ծառուկյանինն է լինելու։ Եվ սա ոչ թե էմոցիա է, այլ ոճերի և հմտությունների սառը վերլուծություն»։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն այս պահին զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը (չեմպիոնից հետո):

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան