Սպորտ 8 ամիս առաջ - 19:07 06-02-2026

Բաքուն բողոք է հայտնել հայ գեղասահորդների կողմից «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից մրցույթի ժամանակ «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար։

Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«ՄՕԿ-ի պաշտոնյաներին տեղեկացվել է, որ «Արցախ» տերմինը արտացոլում է Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսական էությունը։

Ադրբեջանի ԱՕԿ-ը հայտարարել է, որ նման գործողությունները վնասակար են Օլիմպիական խաղերի ոգուն, մարզական էթիկային և միջազգային մարզական համագործակցությանը, ինչպես նաև խաթարում են տարածաշրջանում խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտը»,- նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում