Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 21:23 06-02-2026

Մարտի 11-ից նախատեսվում են Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթեր

Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Թուրքիայի առաջատար «Turkish Airlines» ավիաընկերության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ավիաընկերության ներկայացուցիչները ներկայացրել են 2026-ի մարտի 11-ից նախատեսվող Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերը, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև առաջիկայում նոր ուղղություններով չվերթերի իրականացման հնարավորությունները։

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել թիրախային շուկաների և վիճակագրության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են մարքեթինգի և խթանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հիշեցնենք, որ 2025-ի վերջին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հաջորդ տարվանից «Turkish Airlines»-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով