Արտաքին 8 ամիս առաջ - 22:25 06-02-2026

Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը հայտնել է, որ բացահայտել և ձերբակալել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի օգտին լրտեսական գործունեություն իրականացրած երկու անձի։

Ստամբուլում իրականացված «Մոնիտում» գործողության շրջանակում ձերբակալվել են Մեհմեթ Բուդաք Դերյան և Վեյսել Քերիմօղլուն։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գործողությունն իրականացվել է Ստամբուլի գլխավոր դատախազության և ոստիկանության հակաահաբեկչական վարչության հետ համատեղ։

Հետաքննությամբ պարզվել է, որ Մեհմեթ Բուդաք Դերյան, որը հանքարդյունաբերության ինժեներ է և Մերսինի Սիլիվկե շրջանում զբաղվել է մարմարի հանքավայրի շահագործմամբ, տարիներ շարունակ առևտրային կապերի քողի տակ համագործակցել է «Մոսադ»-ի հետ։ Նշվում է, որ առաջին կապը հաստատվել է դեռևս 2012–2013 թվականներին՝ իբր գործարար առաջարկի շրջանակում։

Ըստ անվտանգության աղբյուրների՝ Դերյան «Մոսադ»-ի հանձնարարությամբ իր գործունեության մեջ ներգրավել է նաև Վեյսել Քերիմօղլուին, որը օգտագործել է իր Մերձավոր Արևելքում ունեցած կապերը՝ Իսրայելի դեմ հանդես եկող պաղեստինցի անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու համար։

Հավաքված տվյալները և որոշ ռազմավարական օբյեկտների լուսանկարներ փոխանցվել են իսրայելական հետախուզությանը։ Հետաքննությունը նաև պարզել է, որ կապը պահպանվել է գաղտնագրված հաղորդակցության միջոցով, իսկ կասկածյալներից մեկը ենթարկվել է պոլիգրաֆիկ փորձաքննությունների արտասահմանում։

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության գնահատմամբ՝ վերջին հանդիպումների ընթացքում պատրաստվել է ավելի լայնածավալ լոգիստիկ գործողություն, ինչի արդյունքում էլ 2026 թվականի հունվարին որոշում է կայացվել անմիջապես միջամտել։ Ձերբակալվածների նկատմամբ քննչական գործողությունները շարունակվում են։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով