Ներքին 8 ամիս առաջ - 09:55 06-02-2026

Հանրապետության հրապարակում Honda-ն բախվել է կայանված Lexus-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Հանրապետության հրապարակում, դեպի Տիգրան Մեծի պողոտա ընթանալիս, ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի ու կանաչ գազոնի վրայով, բախվել հետիոտնի համար նախատեսված ու տեղադրված լուսակիրին և ցուցանակին, կոտրել այն և գլխիվայր շրջվել՝ հայտնվելով հետիոտնային անցման վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Honda»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված՝ «Honda»-ի վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով «Honda»-ն տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ավտոմեքենան տեղափոխում էին, դեպքի վայր ժամանեց մի երիտասարդ տղա, ով հայտնեց, որ «Honda»-ի վարորդը ինքն է և հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»