Ներքին 8 ամիս առաջ - 22:24 05-02-2026

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժիրայր Մարգարյանի քույրը

Աշխարհը տիկին Նաիրայինն է` 9-րդ աղջիկն է ծնվել։ Ասում է` աղջկան գիրկն առնելուն պես թվացել է, որ իր հերոս Ժիրայրին է գրկել։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի քրոջը 44-օրյա պատերազմի հերոս սերժանտ Հասմիկ Արզումանյանի անունով են անվանակոչել։

Մարգարյանները թեև արմատներով Շիրակի մարզից են, բայց մոտ քսան տարի ապրել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում և պատերազմից հետո են տեղափոխվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղ, հիմա Արմավիրի մարզում են բնակություն հաստատել։

Մարգարյանների ընտանիքը պատերազմի ժամանակ կորցրել է իր 18 տարեկան միակ որդուն՝ Ժիրայրին։

Նա ընդամենը 2 ամսվա ծառայող էր և մարտական մկրտությունը եղավ արցախյան 44-օրյա պատերազմում։ Վերջին զանգն էլ Ժիրայրի հետ հենց եղել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, որից հետո եղբորից լուր չեն ունեցել, բայց չմարող հույս են ունեցել, որ Ժիրայրը տուն կգա։

Ժիրայր Մարգարյանի մարմինը գտել են որոնումների 9-րդ ամսում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով