Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 05-02-2026

Ոչ մի խաղաղություն չի բերելու էդ գիժը․ հուսով եմ՝ գերիներին դեռ կազատեն․ հարցում

Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով քրեական գործով վճիռները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանն ու Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ կարող է իրական խաղաղություն լինել, երբ Արցախի ղեկավարները Բաքվում ցմահ ազատազրկման են դատապարտվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ խաղաղությանը չի հավատում որոշներն էլ ասացին, որ պետք է գերիներին վերադարձնեին։

«No comment»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հավատում է խաղաղությանը։

«Խաղաղությանը հավատում եմ, ինձ թվում ա կվերադարձվեն, տենց երևույթներ էղել ա, դատապարտել են ու ազատել են»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչնչի հնարավոր չէ հավատալ։

«Ոչ մի բանի էլ չեմ հավատում, ինչ կա հավատալու, կյանքի բերումով։ Լավ բան կա, որ հավատանք»,- ասաց նա։ «Ոչ մի խաղաղություն չի բերելու էդ գիժը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան