Արտաքին 8 ամիս առաջ - 20:52 05-02-2026

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են ավելի քան 300 գերիների փոխանակման շուրջ

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել 314 բանտարկյալների փոխանակման շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու համար դեռ շատ աշխատանք կա անելու, սակայն բանակցություններն արդեն արդյունք են տալիս։

«Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները, հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ, համաձայնեցին փոխանակել 314 գերիների։ Սա ձեռք է բերվել մանրամասն և արդյունավետ բանակցությունների միջոցով»,- X սոցիալական ցանցում գրառում է արել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը՝ հավելելով, որ չնայած դեռևս զգալի աշխատանք է պահանջվում, բայց այսպիսի քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը շոշափելի արդյունքներ է տալիս և արագացնում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»